Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ խոստովանեց, որ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ «Ցանկացած դեպքում պատժամիջոցները եթե ազդում են մեր գործընկեր երկրների տտեսությունների վրա, լինի դա Ռուսաստանը, թե Եվրոպական միությունը, թե Ամերիկան (ավելի շատ նրանց հետ, որոնց հետ մենք ունենք ավելի մեծ առեւտրատնտեսական շրջանառություն)․․․ իհարկե  դա չի կարող լինել լավ»,- ասել է նա։

Ըստ Ավանեսյանի՝ կառավարությունում չկան կոնկրետ հաշվարկներ, թե ինչ ազդեցություն կունենա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը հայաստանյան տնտեսության վրա։ Այսպիսով, Տիգրան Սարգսյանի կառավարությունը կամ ի վիճակի չէ, կամ էլ չի ուզում տիրապետել իրավիճակին. Երկու դեպքում էլ, հավատացեք, խնդիրը լուրջ է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ