Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը զրուցել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Արեւմուտքն արդեն սկսում է առարկայական դարձնել այն պատժամիջոցները, որ պատրաստվում է կիրառել ՌԴ-ի նկատմամբ։ Թեպետ այդ պատժամիջոցներն առայժմ կիրառվում են անհատ անձանց նկատմամբ, բայց այս օրերին Ֆրանսիայում գտնվող Հովհաննես Իգիթյանն ասում է, որ եվրոպական կառույցներում խոսվում է ՌԴ տնտեսության դեմ կիրառվող պատժամիջոցների մասին։

«ՌԴ-ն, իհարկե, մեծ երկիր է, ունի մեծ հնարավորություններ եւ, որպես ոչ զարգացած երկիր, ունի նաեւ քիչ պահանջներ։ Այն կենցաղով, որով ապրում է ՌԴ ժողովուրդը, որեւէ եվրոպական քաղաքացի կամ երկիր չէր համաձայնվի ապրել։ Եթե անգամ  ռուս ժողովրդի կենցաղից ինչ-որ բան պակասի, մեծ բան չի, մի կերպ կապրեն։ Բայց Հայաստանի ներկայիս սոցիալական խնդիրներին եթե գումարվի կենցաղային իրավիճակի եւս 20 տոկոս նվազում, մեծ հարված կլինի։ Հայաստանի ժողովրդի կեսից ավելին ապրում են աղքատության նվազագույն շեմից էլ ցածր։ Ես գտնում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է մի քիչ մտածի ապագա վտանգների մասին եւ դադարեցնի ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Եթե ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ լինեն, դրանք ուղղակիորեն տարածվելու են ՄՄ-ի սահմաններում գտնվող բոլոր պետությունների վրա։ Եթե ՌԴ-ն դիմակայելու ռեսուրս դեռ ունի, Հայաստանն էլ ավելի խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահ, որ ՌԴ-ն այս իրավիճակում կհասկանա Հայաստանին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ