Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես անակնկալ էր. այնքան անսպասելի, որ նույնիսկ ինքը՝  Տիգրան Սարգսյանը, չգիտեր իր հրաժարականի դիմումի առկայության մասին։ Կառավարության նիստում նա խրոխտ հակահարված էր տալիս ՍԴ-ին, իսկ նրա սիրելի նախարարները գլուխ էին գովում, թե երբեք հրաժարական չեն տա։ Մինչդեռ 4 օր առաջ «Ժողովուրդը»-ը ՀՀ նախագահի նստավայրի իր աղբյուրներից տեղեկություն ստացավ, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել եւ պատրաստվում է մեկնել Հայաստանից. նա, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Համաշխարհային բանկի փոխնախագահ։ Չցանկանալով միակողմանի ինֆորմացիա հրապարակել, զանգահարեցինք վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանին՝ ճշտելու ինֆորմացիան։

Բերբերյանը կտրուկ հերքեց՝ նույնիսկ երդվելու աստիճան՝ պնդելով, որ Տ. Սարգսյանը հրաժարական չի տալու։
Իդեպ, մեր տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան ՀՀ բոլոր նախարարներին կանչել է իր՝ արդեն նախկին աշխատավայր։ Հավանաբար, նա հրաժեշտ կտա գործընկերներին. մնում է սպասել Սարգսյանի հավատարիմների հրաժարականներին։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը լրջագույն փոփոխություններ է անելու պետական համակարգում։ Այս քայլով նա, ըստ էության, «մատ արեց» «հրաշալի քառյակին»։ Նրանք պայքարում էին Տիգրան Սարգսյանի դեմ եւ հիմա պարզ չէ, թե ում դեմ պիտի պայքարեն։ Արդյոք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհամարձակվե՞ն դուրս գալ հրապարակ եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ