Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանին հաջորդեց նաեւ կառավարության հրաժարականը։ «Ժամանակի» տեղեկություններով՝ Տ. Սարգսյանը հրաժարականից հետո կառավարությունում իր թիմի անդամներին հորդորել է չհեռանալ։ Բանն այն է, որ ՄՄ հետ տարբեր մակարդակի բանակցությունները տարվում են արդեն նախկին վարչապետի թիմակիցները համարվող պաշտոնյաների կողմից։ Արտգործնախարարությունից փոխնախարար Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի նախարարությունից փոխնախարար Կարինե Մինասյանը, ինչպես նաեւ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը։ Եվ եթե այս պաշտոնյաները դուրս գան, ՄՄ-ի բանակցությունները կխաթարվեն ու վերսկսելու համար ժամանակ պետք կլինի։

Բացի այդ, Տ. Սարգսյանի հետ ցանկացել են հեռանալ նրա հիմնական թիմակիցները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ։ Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Տ. Սարգսյանը նրանց հորդորել է չհեռանալ եւ շարունակել աշշխատանքը կառավարությունում։
Նույն տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնյաները համաձայնել են, սակայն ավելացրել, որ առանց կասկածի կհեռանան, եթե վարչապետ նշանակվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ