Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կհստակեցվեն ՄՄ-ին Հայաստանի անդամակցության եւ համաձայնագրի ստորագրման ժամկետները:

Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը։ Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները, Մինասյանի փոխանցմամբ, ավարտվել են, եւ եթե որոշ բանակցային հարցեր աշխատանքային խումբը մինչ նշված օրը չհասցնի համաձայնեցնել, դա նախագահները անձամբ կանեն։

Նշենք, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա շուրջ 900 այն ապրանքատեսակների վերաբերյալ, որոնց մաքսատուրքը Հայաստանում ավելի ցածր է, քան ՄՄ տարածքում։ Եթե համաձայնություն չկայացվի, ոչ ՄՄ տարածքից Հայաստան ներկրվող այդ ապրանքները ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո կարող են կտրուկ թանկանալ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ