Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միավորումը։

Իրենց բացասական վերաբերմունքը այդ կառույցների ներկայացուցիչները պատրաստվում են հայտնել առաջիկայում՝ որեւէ առիթով Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։  Նշված  կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքագրման եւ ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը շեշտակի նվազեցնում է պետական կառավարման արդյունավետությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ