Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությաներեկվա նիստից հետո ՀՀԿ խմբակցության նորանշանալ քարտուղար Գագիկ Մելիքյանն անցել էր ակտիվ աշխատանքի. Նա ՀՀԿ-ական հնաբնակ մի քանի պատգամավորների հետ զբաղված էր ՀՀԿ ցուցակով վերջերս ԱԺ եկած Վահրամ Մկրտչյանին աշխատասենյակ տրամադրելու խնդրով։ «Ժողովուրդ»-ը նկատեց, որ Մելիքյանը Մկրտչյանի հետ էր համաձայնեցնում ոչ միայն աշխատասենյակի տեղը, այլեւ՝ համարը, այնուհետեւ ԱԺ համապատասխան բաժնին փոխանցեց իրենց ցանկությունը։ Նկատենք, որ նորընտիր պատգամավորի հանդեպ նման ուշադիր վերաբերմունքը պատահական չէ։ Վահրամ Մկրտչյանը հայտնի Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի հովանավորյալն է, նրա «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենը։ Ասել է թե՝ Մկրտչյանը ֆինանսական լուրջ ներդրումներ է ունեցել ու հավանաբար առաջիկայումկունենա ՀՀԿ խմբակցությունում, ուստի այս գլխից նրան փորձում են «քաղցր աչքով նայել»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ