Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է  տեղի ունեցել «Կոշ» ՔԿՀ-ում։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՔԿՀ-ի դատապարտյալ, մոտ 46-ամյա Արտավազդ Գոհարյանի վիճակը կտրուկ վատացել է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արտավազդի բերանից արյուն է եկել, եւ ՔԿՀ աշխատակիցները ստիպված են եղել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն Աշտարակի հիվանդանոցում ստուգելով դատապարտյալին՝ ասել են, թե որեւէ խնդիր չկա։ Արտավազդին հիվանդանոցից տեղափոխել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկ։ Արդյունքում Արտավազդ Գոհարյանը մահացել է։ Նշենք, որ Արտավազդը դատապարտված էր սպանության համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ