Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Գավառում գտնվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անձրեւոտ օրերին նիստերի դահլիճում մարդիկ պետք է անձրեւանոցով նստեն։ Այս շենքի տանիքն այնքան մաշված է, որ անձրեւաջրերը ներս են լցվում, իսկ դահլիճում գոյացած «լճակները» ստիպված «փալաս-փուլուսով» են չորացնում։

Այս դատարանում նույնիսկ «այլընտրանքային» զուգարան կա,բայց ոչ 21-րդ դարին հարիր. Այն գյուղի փոսով զուգարաններից է։ Եթե անգամ այս զուգարանը նախորդ դարից է մնացել եւ դատավորներն ու կարգադրիչները դրանից չեն օգտվում, ապա սովորական քաղաքացիները, հիմնական զուգարանները կողպված լինելու պատճառով, բնական կարիքները հոգում են փոսով զուգարանում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ