Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տարբեր դպրոցներ էին այցելել մի շարք պաշտոնյաներ, որոնք դպրոցն ավարտող հարազատ, ծանոթ երեխա ունեն։ Օրինակ՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի շրջանավարտներից է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին, եւ նա եւս ներկա էր Վերջին զանգի միջոցառմանը։ Ի դեպ, Նաղդալյանի որդին  կրթությունը շարունակելու է Մոսկվայի անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ ակադեմիայում։ «Ժամանակը» Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյակ է, թե քանի շրջնավարտ հնարավորություն չունի Վերջին զանգի եւ ավարտական երեկոյի ծախսերը հոգալ։ Ի պատասխան Նաղդալյանն ասաց՝ այսօր հնարավորության խնդիր չկա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ