Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը։ «Բայց ինչու եք զարմացել», - նման կերպ պատասխանեց նախկին մարզպետը մեր հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական։ «Դե, ՀՀ կառավարությունն իր պաշտոնական կայքում կդնի՝ կտեսնեք էլի», - հայտարարեց Կ. Շահգալդյանը։ «Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, կաշխատեմ», - վերջում ասաց մեր զրուցակիցը։ Իսկ մեր հարցին, թե ինչ խորհուրդներ է պատրաստվում տալ ՀՀ վարչապետին, հարցը վրդովվեցրեց նախկին մարզպետին, ով ասաց, թե սադրող հարցերի ինքը չի պատասխանում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ