Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աստանայում Սերժ Սարգսյանը չպատասխանեց Նազարբաեւին, քանի որ նա միայնակ էր եւ անպատրաստ։ Միայնակ՝ ոչ թե ֆիզիկական իմաստով, քանի որ Է. Նալբանդյանը նրա կողքին էր, այլ՝ որովհետեւ պատկան մարմինները՝ ԱԳՆ, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ նախագահի աշխատակազմի, խորհրդականների ու վերլուծական կենտրոնների ուղեղները բանակցությունների նախօրյակին չէին վերլուծել  օրակարգին առնչվող ողջ տեղեկությունը, չէին վերլուծել ու կանխատեսել հնարավոր ռիսկերը, հնարավոր հարցադրումները։ Բացի այդ, ՀՀ հատուկ ծառայությունները պետք է տեղյակ լինեին Ալիեւի նամակի մասին, որպեսզի պետության ղեկավարը կարողանար արձագանքել ցանկացած հարցի, այլ ոչ թե հենց սեղանի շուրջ ուշադրությունը լարեր, որ լսեր, թե ինչ է  կարդում Նազարբաեւը։ Իսկ Նալբանդյանը իրոք որ զուր էր նստել, դեռ մի բան էլ խանգարում էր, որ Սերժ Սարգսյանը շփվեր ՌԴ փոխվարչապետի հետ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ