Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին Իրաքում ՀՀ դեսպան նշանակելու մասին շրջանառվող լուրերը։  Ըստ խոսակցությունների՝ Սամվել Ալեքսանյանը, ով Իրաք է արտահանում մեծ քանակությամբ կեղծ վիսկիներ, հիմա էլ պատրաստվում է Իրաքում անցնել դիվանագիական աշխատանքի, որպեսզի ձեռքի հետ էլ բիզնեսն առաջ տանի։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Սամվել Ալեքսանյանն իրեն հատուկ ոճով ասաց, որ ինքը շատ գոհ է իր պատգամավորական աշխատանքից ու դեսպան գնալու հավես չունի, վերջում հավելելով. «Քուրիկ ջան, մի անգամ էլ գրի, որ ես բիզնես չունեմ, բիզնեսով չեմ զբաղվում»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ