Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի  փոխնախարար Արեգ Գալստյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կրկին լավատեսական հայտարարություններ է արել «Նաիրիտի» վերագործարկման շուրջ, սակայն որեւէ կոնկրետ տեղեկություն չի հայտնել։ «Բանակցությունները շարունակվում են»,- ասել է փոխնախարարը։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Նաիրիտի» վերագործարկման բանակցությունները Հայաստանը վարում է ռուսական «Ռոսնեֆտ» գերհսկա ընկերության հետ դեռ անցած տարվա սեպտեմբերից։ Դրանից հետո «Նաիրիտի» ճակատագրի մասին բոլոր հարցերին ի պատասխան  մեր բոլոր պաշտոնյաները հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են, ինչն արդեն կասկածներ է առաջացնում դրանց հաջող ավարտի վերաբերյալ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ