Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը: Ներկայումս նա գտնվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում:

Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից անմիջապես հետո: Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում պաշտոնապես հաստատել տեղեկությունը:
Երեկ, երբ մեր թղթակիցը զանգահարել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն, նրան տեղեկացրել են, թե դեսպանի հետ հնարավոր չէ խոսել, նա տեղում չէ եւ եւս մեկ շաբաթ էլ տեղում չի լինելու, եւ նրան փոխարինում է գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ