Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քառյակի 12 կետանոց պահանջներին ոգեւորությամբ արձագանքած ՀՀԿ-ական պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, հայտնվել են անհարմար իրավիճակում։ Բանն այն է, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին՝ շաբաթ օրը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ-ականների հռետորաբանությունը կտրուկ փոխվել է։ Էդուարդ Շարմազանովը նիստից անմիջապես հետո, իսկ երեկ էլ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել են, թե իրենք չեն կատարի քառյակի ոչ մի պահանջ, եթե ոչ իշխանական ուժերը պնդեն այն տեսքով, ինչ ներկայացրել են։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀԿ նիստում Քառյակի պահանջների մասին Սերժ Սարգսյանը բացասական է խոսել, նույնիսկ նախատել է ՀՀԿ-ականներին «ջուրը չտեսած բոբիկանալու համար»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ