Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Պինդ հայը, ամուր հայը, արյան շրջանառություն ունեցող հայը երբեք ու երբեք չի մտածի, որ իր պետությունն ինչ-որ մի ժամանակ պիտի կործանվի», հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
«ՉԻ» - Գալուստ Սահակյանն, իհարկե, իրավացի է, պարզապես անավարտ է թողել իր միտքը։ Նա պիտի ասեր նաեւ, որ զարկերակային ճնշում ունեցող հայը երբեք չի խոսի 35 տոկոսանոց աղքատության մասին, սրտի միտրալ փականի անբավարարություն ունեցող հայը երբեք չի խոսի արտագաղթի մասին, երիկամներում քար ունեցող հայը երբեք չի անդրադառնա Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերին եւ այլն։

Բայց զավեշտն այն է, որ Գալուստ Սահակյանն արյան շրջանառություն ունեցող հայի մասին իր դարակազմիկ միտքն արտասանելուց բառացիորեն մեկ րոպե հետո հայտարարել է, թե եթե իշխանությունները հեռանան՝ պետությունը կկործանվի։ Այսինքն՝ Գալուստ Սահակյանը կամ հայ չէ, կամ արյան շրջանառություն չունի։ Մենք, իհարկե, համոզված ենք, որ նա հայ է, ուստի առողջապահության նախարարությանը կոչ ենք անում անհապաղ պարզել, թե ուր է կորել նրա արյան շրջանառությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ