Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում նոր խմորումներ են հասունանում: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում մտադիր է կադրային կրճատումներ անել որոնց մասին ոմանք արդեն բանավոր ծանուցվել են:

Մեզ հայտնի դարձավ, որ Թովմասյանը աշխատակազմի հաստիքացուցակին ծանոթանալիս հայտարարել է, որ այն խիստ ուռճացված է, եւ կրճատումներն էլ էական են լինելու:

Ըստ մեր տեղեկությունների. Թովմասյանն ասել է, որ նախ կրճատվելու են պայմանագրային աշխատողները, հետո հերթը, ըստ ամենայնի, կհասնի կրճատված դրույքներով աշխատող աշխատակիցներին։ Սպասվող կրճատումների մասին լուրն առանձնապես ցավագին են ընդունել մասնավորապես իշխանական պատգամավորները, քանի որ նրանք իրենց ազգուտակին աշխատանքի են տեղավորել ԱԺ աշխատակազմում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ