Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունը չափազանց մոտ է «Որոտան հիդրոկասկադի» վաճառքի գործարքը չեղյալ համարելուն: Ըստ այդմ, վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:

 Այս տարվա հունվարի 29-ին Երեւանում ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվեց պայմանագիր, ըստ որի, ամերիկյան ընկերությունը 120 մլն դոլար էր վճարելու Որոտանի հիդրոկասկադի համար եւ եւս 70 միլիոն դոլարի ներդրում պետք է աներ:

Գործարքը, ըստ այդ պայմանագրի, պետք է ավարտված լիներ մինչեւ ապրիլի կեսը, սակայն մինչ օրս այն չի ավարտվել եւ գումարը վճարված չէ: Ոչ ամերիկյան կողմը եւ ոչ էլ ՀՀ կառավարությունը սպառիչ բացատրություններ չեն տալիս, թե ինչ խնդիրներ են ծագել: Կառավարությունից ստացվող ոչ պաշտոնական տեսակետի համաձայն. գործարքը չեղյալ համարելը իրականում ոչ թե տնտեսական, այլ արտաքին քաղաքական եւ ներիշխանական դրդապատճառներ ունի: Դա Հայաստանի էներգետիկ համակարգի միակ օբյեկտն է, որը պետք է ձեռք բերեր ոչ ռուսական ընկերություն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ