Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա օգոստոսի 1-ից ՀՀ բնակչությունը մեկ կՎտ/ժ էներգիայի դիմաց ստիպված կլինի վճարել 41 դրամ 85 լումա՝ ներկայիս 38 դրամի փոխարեն։ Երեկ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկելով ընդունեցին այս որոշումը։

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մի քանի ամիս հետո նույն այս հանձնաժողովը կրկին անդրադառնալու է էլէներգիայի սակագնին։ Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի ամսից՝ հավանաբար հաջորդ տարվա գարնանը, էլէներգիայի սակագինը կրկին կբարձրանա 8-10 դրամով։ Սա պայմանավորված է նրանով, որ էներգահամակարգի խոշորագույն օբյեկտներից մեկը՝ Հայկական ատոմակայանը, 1,5-2 տարով կանգնելու է հիմնանորոգման։

Էլէներգիայի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ հմայք են ձեռք բերում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների եւ նրանց մերձավոր հարազատների պաշտոնապես հայտարարագրված գույքն ու եկամուտները։ Ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքն է։ Պարզվում է՝ նա պաշտոնապես գրեթե միլիոնատեր է։ Նա եւ կինը միասին հայտարարագրել են շուրջ կես միլիոն դոլարի ունեցվածք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեգիստրի տվյալների համաձայն, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 2013թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է 11 միլիոն դրամ եւ 112 հազար դոլար դրամական միջոցներ: Տարեկան 1-2 անգամ թանկացումներ հաստատելու համար Ռոբերտ Նիկոլայիչը պետբյուջեից ստանում է տարեկան 8 միլիոն 180 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտների մեջ նշված է նաեւ 8300 դոլար, որը Նազարյանը ստացել է տրված փոխառությունների տոկոսներից»։

ՀԾԿՀ նախագահի կինը՝ Սվետլանա Խառատյանը, հայտարարագրել է ամուսնուց մոտ 3 անգամ շատ գումար։ Տիկնոջ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 300 հազար դոլար եւ 2 մլն դրամ։ Նա նույնպես տրված փոխառություններ ունի եւ տարեկան տոկոսներ է ստանում դրանից՝ ավելի շատ, քան ամուսինը։ Եթե Ռոբերտ Նազարյանը 8300 դոլարի չափով է տոկոսներ ստացել, ապա Սվետլանա Խառատյանը՝ 2445 դոլարի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ