Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը, անդրադառնալով Ղազախստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությանը, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին, գրում է. «Հայտարարությունն ընդամենը նշանակում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին առաջացել են խոչընդոտներ։

Ամենայն հավանականությամբ, այդ խոչընդոտները կապված են Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը փորձում է այդ երկիրը նույնպես ներքաշել ԵՏՄ-ի մեջ, եւ Ադրբեջանը հստակ ասում է, որ դրանում հետաքրքրված կլինի միայն մի պարագայում՝ եթե Ռուսաստանը Ղարաբաղի հարցը լուծի հօգուտ իրեն կամ առնվազն հասնի նրան, որ ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին։ Հենց այս հեռանկարը հաշվի առնելով էր Սերժ Սարգսյանը փորձում ԵՏՄ հիմնադիր անդամ դառնալ կամ առնվազն Ադրբեջանից առաջ մտնել այդ կառույց։ Սա հնարավորություն էր տալիս վետո դնել Ադրբեջանի հնարավոր անդամակցության վրա, եթե դա կկապվեր Ղարաբաղի հարցի հետ։

Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ Ռուսաստանը ձգձգում է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Ստեղծված իրավիճակը միանշանակ ձախողում է Սերժ Սարգսյանի համար, եթե իհարկե Սարգսյանն էնքան խելոք չէ, որ ՌԴ ճնշումների տակ հրաժարվելով ասոցացման համաձայնագրի ստորագրումից, հիմա ինքն է այնպիսի իրավիճակ ստեղծում, որ Ռուսաստանը Հայաստանին չկարողանա ԵՏՄ մտցնել։ Բայց նման սցենարը չափազանց անհավանական է թվում  եւ որ կարեւոր է՝ չափազանց վտանգավոր Հայաստանի համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ