Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է.  «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձգմանը զուգահեռ այստեղ բավականին ակտիվացել է ԱՄՆ-ը՝ իր պաշտոնյաների գործողություններով եւ հայտարարություններով։ Վերլուծաբանների պնդմամբ՝ ամերիկյան դիվանագիտությունը շատ նուրբ է ու աննահանջ, ուստի նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանում, այդուհանդերձ, ռուսական ազդեցությունը հնարավորինս քիչ լինի։

Այս առնչությամբ ամերիկացիները չեն խնայում ոչինչ ու փորձում են ներգրավված լինել ոչ միայն քաղաքական, հասարակական տարբեր ոլորտներում, այլեւ տնտեսական ինչ-ինչ գործարքներում։ Ըստ մեր աղբյուրի, առաջիկայում ԱՄՆ-ն կփորձի տնտեսությունում իր ներկայությունն ավելացնել՝ ձեռք «գցելով» «հատուկ» նշանակության օբյեկտներ։

Եթե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման սկզբնական փուլում արեւմտյան պաշտոնյաները բուռն արձագանքեցին եւ, այսպես ասած, հակագրոհ կազմակերպեցին, իրավիճակն այսօր փոխվել է, եւ լուրջ դիմակայություն կա ռուս-ամերիկյան տանդեմում։ ԱՄՆ-ի դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը Հայաստանից երբեք չի հրաժարվի ու մինչեւ վերջ տանելու է իր խաղը՝ հնարավորինս մեծ օգուտներ քաղելով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ