Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի քրեական աշխարհում դեռ ամեն ինչ խաղաղ չէ: Կրքերը շարունակում են բորբոքվել այս անգամ էլ հայտնի հակամարտության հանգուցալուծման եղանակների շուրջ: Վերջերս հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկի ջավախահայ մտերիմներից մեկին հենց քրեակատարողական հիմնարկում ծեծի են ենթարկել Օշականցի Գեւորիկի ընկերները: Պատճառն, ըստ տարածված տեղեկությունների, այն է, որ կալանավայրում իրենց պատիժը կրող տարրերը համարձակվել են ասել, թե Լյովիկ-Գեւորիկ «մենամարտում» հաղթող դուրս եկավ Լյովիկը, որ առանց ծեծ ուտելու խնդիրը կարգավորեց: Այս ձեւակերպումը դուր չի եկել Գեւորիկի շրջապատի ներկայացուցիչներին, ովքեր պնդել են, թե Գեւորիկը համապատասխան «ապտակը»՝ որպես պատասխան ստացել է եւ պետք չէ սուտ լուրեր տարածել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՔԿՀ-ի այս հայտնի ծեծից հետո ոստիկանությունը երկրորդ անգամ սկսեց օրենքով գողերի որսը: Թերեւս կրքերը հանդարտեցնելու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ