Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուլիսի 15-ին Իտալիա կատարած այցի պաշտոնական մեկնաբանություններում նշվել էր, իբր Իտալիան ԼՂ հարցում Ադրբեջանին լիակատար աջակցություն է ցուցաբերել, եւ որ ընդունած ռազմավարական համագործակցության հռչակագրում իբր ասվում է, թե ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործում կողմերը հիմնվել են Ադրբեջանի «սուվերենիտետի, տարածքային ամբողջականության, սահմանների կայունության եւ ՄԱԿ-ի 5 բանաձեւերի վրա։

Սակայն  հետագայում պարզվեց, որ հռչակագրում նման միակողմանի տողեր չկան, իսկ Բաքվում Իտալիայի դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ կանխելու համար ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամային մեկնաբանությունները։

Սակայն ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ստի մասշտաբները սահմանափակելու համար պաշտոնական Հռոմը հարկ է համարել խնդրին անդրադառնալ նաեւ ԱԳՆ մակարդակով՝ տարածելով Ի. Ալիեւի վարչակազմի կողմից տարածվող սուտ տեղեկատվությունը հերքող հայտարարություն, որում նշվում է, որ «Հռոմի եւ Բաքվի ջանքերը պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների եւ նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորմանը»՝ շառաչուն ապտակ հասցնելով Ադրբեջանի իշխանություններին եւ անձամբ Իլհամ Ալիեւին։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ