Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անունը կարծես թե դուրս է գալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակից։ Իշխանության վերին օղակներում խոսում են, թե Հրայր Թովմասյանին որոշել են պատրաստել որպես ՍԴ նախագահի թեկնածու։ Հիշեցնենք, սակայն, որ ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանը այս պահին 66 տարեկան է եւ թոշակի է անցնելու միայն 70-ում։ Այսինքն, մինչ այդ դեռ շատ ջրեր կարող են հոսել։
Ամեն դեպքում աս պահին ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների քննարկումներն այս պահին այսպիսի ընթացք են ստացել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահին ՀՀ դատավորի իշխանական ամենահավանական թեկնածու է դիտվում Սերժ Սարգսյանի իրավական հարցերով խորհրդական Գեորգի Կուտոյանը։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը եւս շարունակում է մնալ թեկնածուների ցանկում։ Նրա համար լոբբինգ է անում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Մյուս ամենահավանական թեկնածուն՝ ոչ իշխանական սեկտորից Արա Ղազարյանը, արդեն մի քանի օր է անհասանելի է, եւ հայտնի չէ առաջադրվել-չառաջադրվելու հետ կապված նրա որոշումը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ