Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը շատ հնարավոր է կարճվի։ Նման կարծիք մեզ հետ զրույցում արտահայտեց երկու սպանությունների մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Փաստաբանի խոսքով. «Ես հավատում եմ ՀՀ-ի իրավական համակարգին, եւ այդ իսկ պատճառով չեմ բացառում, որ սույն քրեական գործը շատ հնարավոր է` կարճվի: Համենայն դեպս,  ես ավելի հակված եմ այդ մտքին, որ հենց այդ ճանապարհով Իսրայելը ազատ կարձակվի: Դա ավելի խելամիտ է, քան նրա մեղադրանքը պահելն ու խափանման միջոցը փոխելը, քանի որ Իսրայելի մասով, ում մեղադրում են սպանությունների մեջ, նախաքննական մարմինը մեղադրանքը ապացուցող փաստեր չունի: Մինչ օրս նախաքննությունն իրականացնող մարմինը չունի հստակ ապացույց, որը փաստում է Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքի իսկությունը: Ընդհակառակը` կան հստակ ապացույցներ, որոնք լիովին բացառում են Իսրայել Սարգսյանի մասնակցությունը սպանության գործին: Առկա ապացույցները, որոնք մեր պաշտպանական կողմի համար բաց են, թույլ են տալիս ասել, որ Իսրայել Սարգսյանը կապ չունի այդ երկու սպանությունների հետ, որում իրեն մեղադրում են: Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի ընդունած` Իսրայել Սարգսյանին կալանավորելու որոշմանը, մենք արդեն իսկ պատրաստվում ենք Եվրադատարանում բողոքարկել այն: Հիմա սպասում ենք վճռաբեկ դատարանի որոշմանը, որից դրական ակնկալիքներ չունենք, հետո կալանքի որոշման դեմ բողոքը կուղարկենք ՄԻԵԴ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ