Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. « «Ժողովուրդ»-ին հետաքրքիր տեղեկություններ հասան նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ գրասենյակում կայացած հանդիպման մասին:

Ինչպես հայտնի է, առաջնորդներին ուղեկցում էին նրանց վստահելիները, որոնց շրջանակներից էլ պարզեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին լրջորեն բացատրել է, թե պետք է կյանքի գնով էլ լինի թույլ չտալ Սերժ Սարգսյանին` իրականացնելու Սահմանադրական բարեփոխումները: «Դա Սերժ Սարգսյանի իշխանության վերաարտադրության միակ միջոցն է մնացել, որին պետք է խոչընդոտել», - մանրամասնել է Տեր-Պետրոսյանը:

Իսկ Գագիկ Ծառուկյանը  ուշադրությամբ լսել է եւ ասել, որ ամեն ինչ կանեն: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՍԴ փոփոխությունների հետ ինչ-որ մեկին «սիմվոլիկ» նախագահ կկարգի, ինքն էլ կնշանակվի վարչապետի պաշտոնում` այդպիսով անժամկետ երկարաձգելով սեփական իշխանությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ