Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Հաջորդ շաբաթ «Ռուսական երկաթուղու» տնօրենների խորհրդի նիստ է կայանալու, որտեղ խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում: Կապված վերջին շրջանում Ռուսաստանում երկաթուղային վթարների հետ, ըստ ամենայնի, իր պոստը կլքի Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարը, որտեղ այժմ ծառայողական քննություն է գնում, եւ արդյունքները գոհացուցիչ չեն: Մեզ հասած տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով 2012-ին փոխարինել է Շեւքեթ Շայդուլինին, Մոսկվայի տնօրենի աթոռի հիմնական հավակնորդներից է: Նա այս ոլորտում միջազգային մակարդակի եզակի մասնագետներից է համարվում, եւ քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին», որպես կանոն, տրամպլին է ծառայում աշխատանքային թռիչքների համար՝ Շայդուլինը Հայաստանից նշանակվեց «ՌԵ» ԲԲԸ շարժման անվտանգության դեպարտամենտի փոխնախագահ-պետ, ապա խիստ հավանական է, որ այս անգամ էլ Ռեբեցի բախտը կբացվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ