Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեկ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժինը նոր պետ ունեցավ՝ Արտյուշա Մկրտչյան, որը գրադարանների բաժնի վարիչն էր եւ քաղաքապետ Բալասանյանի մարդն է համարվում: Այս միջին պաշտոնյայի նշանակումը թերեւս աննկատ անցներ, եթե վերջակետ չդներ արդեն մոտ կես տարի ձգվող հակամարտությանը: Այն նախկին բաժնի պետի՝ Արտաշես Կարապետյանի, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, եւ քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ էր: Մշակույթի բաժնի պետին մեկուսացրել էին աշխատանքից, որեւէ հանձնարարություն չէին տալիս, ղեկավարությունը նրա հետ չէր շփվում: Սա քաղծառայողներին հոգեբանորեն ճնշելու, նրանց աշխատանքից ազատման դիմում գրել տալու ընդունված ձեւ է: Վերջապես Արտաշես Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա գրեց Բալասանյանի երազած դիմումը: «Ամեն ինչը չափ ու սահման ունի,- մեր հարցին, թե ինչպես համոզեցին դիմում գրել, պատասխանեց Կարապետյանը,- հեռանալուց առաջ, դիմումս ձեռքս՝ ասեցի  մտնեմ նրա մոտ, վերջապես հասկանամ, թե որն է իմ ազատման պատճառը, բայց քարտուղարուհին ասաց, որ նա հանգստի սենյակում է: Ասեցի՝ հանգստի սենյակ կմտնեմ, ասեց՝ հիմա էլ հանգստի սենյակից ուրիշ սենյակ է մտել: Այդքան տղամարդկություն չունեցավ, որ ինձ ընդունի, քաղծառայողների հետ, փաստորեն, վարվում է իր պիվի գործարանի աշխատողների նման»: Արտաշես Կարապետյանը սեպտեմբերի 5-ին Երեւանում հաղթող է ճանաչվել քաղծառայողների մրցույթում եւ արդեն նոր պաշտոնի է նշանակվել Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում՝  որպես Արագածոտնի եւ Շիրակի տարածքային բաժնի պետ: Նա հետեւելու է մոտ 5 հազար հուշարձանների պահպանությանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ