Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ներսում կարողանալով բավականին արդյունավետ կերպով ամրացնել իր դիրքերը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշակի խնդիրներ ունի միջազգային ընկալման եւ արտերկրյա շփումների մասով: Համենայնդեպս, վարչապետի պաշտոնում նշանակվելուց ի վեր` նրա օտարերկրյա այցերի աշխարհագրությունը դուրս չի եկել «հարազատ» ԵՏՄ-ից: Պաշտոնավարման հինգ ամիսների ընթացքում վարչապետն այցելել է միայն Ռուսաստան եւ Բելառուս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հատկապես այն բանից հետո, երբ մամուլը գրեց, թե ԱՄՆ իշխանությունները չեն ցանկացել, որպեսզի ամենամյա «ԱրմԹեք 2014» համաժողովի բացմանը մասնակցի Հովիկ Արահամյանը, ՀՀ կառավարությունից դիվանագիտական կորպուսին հրահանգ է իջեցվել առավելագույն ջանքեր գործադրել` մոտ ժամանակներում Հովիկ Աբրահամյանի համար որեւէ ազդեցիկ երկրում տպավորիչ օրակարգով աշխատանքային այցելություն կազմակերպելու ուղղությամբ: Առայժմ, սակայն, դեսպանների ջանքերն անարդյունք են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ