Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ Կոտայքի գործող մարզպետն իր արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում:
Վերջինս, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, Մեծ Բրիտանիայում բավական մեծ գումարով ձեռք է բերել բնակարան, որը գրանցել է հարազատներից մեկի անունով:
Բնակարանի ձեռքբերման գործը գլուխ բերելուց հետո Ա. Հարությունյանը երկու դուստրերին թողել է այնտեղ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան՝ մարզպետական գործը շարունակելու։ Տեղեկացանք նաեւ, որ վերադառնալուց հետո նա վաճառքի է հանել Երեւանի կենտրոնում կապի եւ տրանսպորտի նախարարության հարեւանությամբ գտնվող «Հանարդնախագիծ» ինստիտուտի շենքը, որը գրոշներով սեփականաշնորհել էր այն ժամանակ, երբ քաղաքաշինության նախարար էր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ