Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության պատասխանը քառյակ/եռյակի 12 կետերին անհարմար վիճակի մեջ է դրել այս միավորմանը: Առավել «նեղն» է ընկել ԲՀԿ-ն, քանի որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» պահանջում են, որ վերջինս էլ միանա իրենց ամբողջական իշխանափոխության պահանջին, սակայն խիստ հասկանալի պատճառներով ԲՀԿ-ն դա չի կարող անել: Ավելին, չնայած գործընկերների հորդորին, թե հրաժարականներ պահանջելու ժամն է, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը ոչ մի պայմանով չի կարող խնամու եւ երկրի ղեկավարի դեմ դուրս գալ: Այդուհանդերձ, ասում են, նա տեղի է տալիս գործընկերներին այնքան, որ իր կուսակիցներին ազատ է թողնում գործող իշխանություններին որոշակիորեն «կսմթելու» հարցում՝ «երկյակի» եւ հասարակության աչքին թոզ փչելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ