Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ չեղյալ է  համարվել «Էյր Արմենիայի» միանգամից չորս չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ եւ երկու չվերթ դեպի Մոսկվա եւ Աթենք՝ ավիաընկերությունում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:

Ավիաընկերությունը մոտ 5 մլն դոլար պարտք է այն ընկերությանը, որից 2 օդանավ է գնել եւ գումարը չի տվել:
 Իրավիճակն այնքան է սրվել, որ Դուբայի այն ընկերությունը, որն օդանավեր է վաճառել ավիաընկերությանը, հետ է վերցրել դրանք, ինչի պատճառով էլ ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր թռիչքները:

«Էյր Արմենիան» այս պահին միայն մեկ օդանավ ունի:
 «Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ այս հարցի հետ կապված քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի մոտ հանդիպում-քննարկում է եղել Դուբայի համապատասխան ընկերության ներկայացուցչի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
    

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ