Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել եւ չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի, ով Հովիկ Աբրահամայանի մտերիմն է, իսկ տղան՝ Սերգեյը՝ վարչապետի խորհրդականը:

Թեեւ  խոսվում է, որ Արմեն Գեւորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից,  եւ անգամ Սերժ Սարգսյանի հորդորները չեն ազդել, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհդրի քարտուղար, որը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ