Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբորորդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արսեն Եղոյանի հետ, եւ պարզեց, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ՕԵԿ-ական հորաքո՞ւյրն է ստիպել, որ առաջադրի իր թեկնածությունն ու ընտրվելուց հետո ՕԵԿ-ին անդամագրվի, նա պատասխանեց. «Ինքը ինձ առաջադրվելու մասով չի ստիպել: Հիմա՝ չէ: Բացի այս՝ չեմ ուզում խորանալ կուսակցությունների մեջ, հետագայում հնարավոր է»։  Իսկ ի՞նչ եք կարծում՝ բնակիչները Ձեզ կընտրե՞ն։ Մեր այս հարցին թեկնածուն պատասխանեց. «Ես գիտեի, թե անցյալ տարի էր ընտրությունը, բայց փաստորեն այս տարի է, դրա համար բնակիչների հետ Ռուսաստանից խոսել եմ։ Իրենց հետ հաշվարկել եմ ու նոր առաջադրվել։ Վստահ եմ, որ կանցնեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ