Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Ռուս-ադրբեջանական շահերը մեր տարածաշրջանում կարծես ոչ միայն համընկնում են, այլեւ դեռ խորանում են, իսկ ռազմական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին հավաստիացումները սկսել ենք լսել ավելի  ու ավելի հաճախ: Այս համատեքստում ուշագրավ էր վերջերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի դիտարկումը, երբ նա հայտարարեց, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի կայունության համար ու կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների:

ԵՏՄ հաջորդ գագաթաժողովը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին` Մոսկվայում: Ի՞նչ ծուղակ է  նախապատրաստվում այս անգամ Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Արդյոք ծուղակը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետի տեղադրո՞ւմն է կամ թեկուզ դրա «ձեւական» առկայությունը: Ի վերջո, ԵՏՄ պայմանագրի եւ ՄՄ կանոնադրությունից բխում է, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է մաքսային անցակետ տեղակայվի: Դրա ձեւական լինելու մասին պնդումները կարող են ընդամենը Մոսկվայի քմահաճույքներն ամեն կերպ արդարացնելու քաղաքականություն լինել, որին մեր քաղաքական-հասարակական դաշտը, հավանաբար, պատրաստ է:

Արդյոք Նազարբաեւի նշած` «փոխզիջման հասնելու նրբանկատություն պահանջող» եւ եվրասիական կուլիսներում համաձայնության արժանացած հարցը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսային անցակետի տեղակայո՞ւմն է:»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ