Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով ԵՏՄ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի երեք անդամներից մեկը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը։ Վերջինս համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից եւ փոխնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց մեկ ամիս անց՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ի դեպ, Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում կունենա երեք անդամ, նրանք, սակայն, կունենան մեկ ձայնի իրավունք։ Հայաստանի ներկայացուցիչները ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի լիարժեք անդամ կդառնան 2016 թ. փետրվարի 1-ից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ