Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը:
 Այս լուրը փորձեցինք ճշտել անձամբ Վ. Այվազյանից, սակայն երեկ նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո կառավարության նոր անդամի թեկնածուների շարքում նշվում են նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար՝ այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունները:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ