Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ:

Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանրահավաքին հիմնական ելույթով պետք է հանդես գա հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն:

Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյան անկանխատեսելի բնույթը՝ առաջնորդներն ուզում են, որ ելույթը եռյակի առաջնորդների մակարդակով համաձայնեցվի: Այս գաղափարը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ, եւ կողմերը դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ։

Հ. Գ. Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ  Րաֆֆի Հովհաննիսյանը պատռեց նախապես գրված ելույթի տեքստի թղթերը՝ հայտարարելով. «Ես ճղում եմ այս երկար-բարակ ելույթի տեքստը եւ անցնում մի երկու խոսքի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ