Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Դուբայում հանգստանալիս նաեւ քաղաքավան հանդիպումներ է ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Դուբայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկի հետ:
Ըստ մեր աղբյուրի՝ սա եղել է երկրորդ համանման հանդիպումը, որը հաջորդել է ավելի վաղ Մինսկում կայացած հանդիպմանը: Ըստ էության, այս երկրորդ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման հանդիպման մասին որեւէ տեղեկություն չունի, սակայն նաեւ չհերքեց տեղեկությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ