Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում եւ առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի (Ջուղայի) հետ: Դոկտոր շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին պատմական հետազոտությունների հեղինակ է եւ հայտնի է իր բազմաթիվ բարեգործություններով:

Նա Հայաստանում Հաղարծին վանքային համալիրի հիմնանորոգման ֆինանսավորողն է, ինչի համար արժանացել է համատարած հիացմունքի՝ պատմության մեջ մնալով այն եզակի մահմեդականներից, ով հսկայական գումար է նվիրաբերել քրիստոնեական կրոնական համալիրի հիմնանորոգման համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ