Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «2015 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծն ԱԺ քառօրյայում այն էնտուզիազմով չքննադատվեց, ինչպես սովորաբար լինում էր: ՀՀԿ-ն էլ պաշտպանվեց, բայց էլի այն լուրջ փաստարկներով չէ, ինչպես նախկինում ջանում էին: Թվում էր՝ բոլորը կարծում էին, որ «քննադատենք-չքննադատենք, միեւնույն է, ՀՀԿ-ականներն անցկացնելու են»: ՀՀԿ-ում էլ, իրենց «կոճակի զորությունը» քաջ գիտակցելով, այլեւս չեն փորձում զուր էներգիա վատնել թեթեւ «քլնգոցներին» հակադարձելու վրա:

ԲՀԿ-ի կողմից բյուջեում թերություններ հայտնաբերելու հիմնական պատասխանատու Միքայել Մելքումյանը, ում  ուսերին էր դրված այս բյուջեն քննադատելու հիմնական բեռը, մեզ ասաց, որ բյուջեն մերժելու հիմնավորումը երկու մասից է բաղկացած՝ մասնագիտական, այսինքն՝ ֆինանսատնտեսական եւ քաղաքական: Ֆինանսատնտեսական առումով Մելքումյանը բերեց այն հիմնավորումը, որ բյուջեում նախատեսված է ցածր տնտեսական ցուցանիշ՝ 4,1 տոկոս, որն էլ, տարբեր ռիսկերով պայմանավորված, կառավարությունը կկարողանա ապահովել ոչ ամբողջությամբ՝ մոտ 2,5 տոկոսով, իսկ դա, ըստ պատգամավորի, գնաճի արդյունք է լինելու։ Քաղաքականն էլ այն է, որ պետք  է իշխանության քաղաքական մենաշնորհը վերանա։ Քննադատություններում ավելի մեղմ լինելն ու Աբրահամյանին խնայելն էլ ԲՀԿ-ական պատգամավորը պայմանավորեց զուտ տակտիկական հանգամանքներով. «Դա տակտիկական հարց է, եւ դրանք տարբեր նկատառումներով են լինում»։ Իսկ ինչո՞վ է Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից լավը, որ նրան խնայում են, իսկ նախորդին անխնա քննադատում էին. «Ընդամենը ժամանակային, որ նա ապրիլից է աշխատում, էդքան բան։ Այսինքն՝ հլը որ էդ պատասխանատվության մեծ բանը, որ հին սխալները պիտի կարգավորի, չկա»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ