Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական եռյակը համալրվում է ։ Եռյակն, իհարկե, համալրման կարիք չունի, այսինքն՝ այն իմաստով, որ եռյակին ոչինչ չի պակասում իշխանափոխության համար՝ ռեսուրսների առումով։ Պակասել կարող է միայն իրական անզուսպ կամ այսպես ասած՝ անշրջելի ցանկությունը։
Ավելին, նույնիսկ ԲՀԿ-ն եռյակի կարիքը չունի՝ միայն ինքը բավարար է։ Եվ եռյակի համալրումն իրականում վկայում է այն մասին, որ իրական իշխանափոխության ցանկություն կամ հնարամտություն չկա, եւ հերթական անգամ պտտվում է միեւնույն անիվը, որտեղ շեշտը դրվում է այսպես ասած քանակական տրամաբանության վրա։ Սակայն դա եռյակի գործն է, իսկ հասարակական տեսանկյունից ավելի կարեւոր է համալրվողների կազմը։ Եռյակը համալրում են, այսինքն՝ ներքաղաքական երկու բեւեռներից մեկը վերցրած ոչ իշխանականը համալրում են ուժեր, որոնք Հայաստանի պետականության անկախության երկու տասնամյակների ընթացքում մշտապես կատարել են, այսպես ասած, քաղաքական դեկորացիաների դեր, մշտապես կազմել են այս կամ այն գործընթացի ինտերիերը եւ ըստ էության՝ ոչ ուղղակի, ոչ բացահայտ, ոչ անմիջականորեն, սակայն իրականում կատարել են հսկայական դեստրուկտիվ դեր, քաղաքական դաշտի, քաղաքական դասի, համակարգի, քաղաքականություն հասկացության դեգրադացմանը նպաստող դեր են կատարել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ