Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին: Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին հաց կիսելուց հետո գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ: Նրանք հրաժեշտից առաջ կանգնած զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի եւ Պետրոսյանի վրա ու «անզգույշ քաշքշել» նրանց:

Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ինչ-որ քաշքշուկ է եղել, սակայն ծեծի տարբերակը հերքել է՝ ասելով «Ինձ չեն կարող ծեծել, ինձ կարող են միայն սպանել»: Եղիազարյանը հրաժարվել է պատասխանել այլ հարցերի: Իսկ Ռ. Պետրոսանի հետ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կապ ստեղծել: Ի դեպ, վերջին ամիսներին Ռ. Պետրոսյանը եւ Մ.Եղիազարյանը այլ հրամանատարների հետ միասին փորձում են ընդդիմադիր հայացքներով ազատամարտիկներին միավորել մեկ ընդհանուր կառույցի մեջ, ինչը բարկացնում է որոշ շրջանակների»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ