Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ այսօր դոլարի կուրսը քիչ թե շատ կայունացել է, սակայն բանկերը դեռեւս խուսափում են ազատ դոլար վաճառել, որի գնորդներն օր օրի շատանում են: Քաղաքացիների հետ զրույցում պարզեցինք, որ շատ դժվարությամբ, մի քանի բանկ մտնելուց հետո է իրենց հաջողվում դոլար վաճառել կամ գնել: Օրինակ «Բիբլոս» բանկում երեկ դոլարի վաճառք չէր իրականացվում: Իսկ առհասարակ, այս բանկում արտարժույթ վաճառում են միայն այն մարդկանց, ովքեր իրենց բանկի հաճախորդներն են:

Դոլարի կուրսի փոփոխությունից առաջացած աժիոտաժն ավելի մեծ է բանկերի հատկապես մարզային մասնաճյուղերում: Բանկերից մեկի մարզային մասնաճյուղի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հատկապես մասնաճյուղերում իրավիճակն ավելի անկանխատեսելի է: «Բնականաբար, մենք չենք կարող ստեղծված վիճակում ազատ արտարժույթի առքուվաճառք իրականացնել, քանի որ, դժվարանում ենք շատ արագ կուրս ճշտել: Իսկ դոլարի կուրսը, հայտնի է, որ գրեթե 30 րոպեն մեկ փոխվում է: Սպասում ենք գլխամասից եկող ճշտումներին եւ նոր միայն կողմնորոշվում ենք, թե ինչքանով վաճառենք, կամ, առհասարակ, այդ պահին վաճառե՞նք, թե՛ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մարզերում խուճապը մեծ է ոչ միայն դոլարի փոխանակում իրականացնող քաղաքացիների, այլեւ դոլարով վարկ վերցրածների շրջանում: Նրանք դեռ չեն կողմնորոշվում, թե հաջորդ ամիս դոլարը որքան կբարձրանա, եւ իրենք, փաստորեն, ստիպված կլինեն ավելի շատ վճարել, քան մինչ այդ վճարում էին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ