News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Լիբանանի իշխանությունները բողոք կներկայացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում իսրայելական հարվածների առնչությամբ, որոնց զոհ է դարձել 18 խաղաղ բնակիչ։

Դրա մասին նշված է X սոցիալական ցանցում Լիբանանի դիվանագիտական ծառայության պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը, որը պետք է ներկայացվի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավի համայնքներում բուժաշխատողների և քաղաքացիական անձանց վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Ալ-Խաբարիա, Ան-Նակուրա և Բաալբեկ բնակավայրերի վրա հարձակումներին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 18 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ բուժաշխատողներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազայի հյուսիսում և հարավում լարվածության աճի հետևանքով ավելի քան կես միլիոն պաղեստինցիներ լքել են իրենց տները. ՄԱԿ
Գազայի հարավում գտնվող Ռաֆահից վերջին շաբաթվա ընթացքում մոտ 450 հազար պաղեստինցի է արտաքսվել...
Կատարում հայտնել են, որ Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցությունները փակուղի են մտել
Բանակցությունները փակուղի են մտել...
ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին դադարեցնել հութիներին զենքի «աննախադեպ» փոխանցումները
Իրանը պետք է պատասխանատվության ենթարկվի, կարծում են ԱՄՆ-ում...
Գազայի հատվածի կենտրոնական մասում Իսրայելի օդային հարվածի հետեւանքով զոհվել է 20 մարդ. ԶԼՄ
Զոհվել է 20 պաղեստինցի...
Անցած շաբաթվա ընթացքում մոտ 300,000 մարդ լքել է Ռաֆահը. ՄԱԿ
ՄԱԿ-ի գործակալությունը հրապարակել է տվյալ հայտարարությունը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը տարհանման մասին նոր հրամաններ է արձակել Ռաֆահում և Գազայի այլ շրջաններում...
Եվրամիությունը հաստատել է Պաղեստին պետությունը մայիսին ճանաչելու՝ մի քանի երկրի ծրագրերը
Բորելի մեկնաբանությունները հնչում են ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտի վերաբերյալ ուրբաթ սպասվող քվեարկությունից առաջ...
Ամենաշատ