News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, 2012 թվականի սկզբից ի վեր, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 3 հազար անգամ:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում հակառակորդը 500 անգամ օգտագործել է СВД, շուրջ 40 անգամ՝  ДШК, շուրջ 60 անգամ «Սեւ նետ»:

Տարվա սկզբից, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով զոհվել է 2 հայ զինծառայող, եւս 4-ը՝ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ 2011 թվականին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 12 600 անգամ, 2010-ին՝ 7200 անգամ, 2009-ին՝ 4600 անգամ: 2008 թվականին արձանագրվել է հրադադարի ժեռիմի խախտման 3500 դեպք, 2007-ին՝ 1400, 2006-ին՝ մոտ 600 դեպք: Այսպիսով, ադրբեջանական կողմը տարեց տարի մեծացնում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը:

Լեռնային Ղարաբաղի ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, զերծ են մնում հակառակորդի սադրիչ գործողություններին համարժեք պատասխանելուց եւ պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ