News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Google-ում  հայերի՝ «պոռնո» բառն ամենաշատը որոնելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին,լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Նա նշեց, որ այս ոլորտում խնդիրները կապված է նրա հետ, որ մեր իրականության մեջ սեռական դաստիարակության խնդիրները «փակ են»:  «Հայ ընտանիքի մշակույթում ընդունված չէ այդ մասին խոսել: Մեր լեզվամտածողության մեջ չի հանդուրժվում այդ մասին խոսելը»,- նշեց նա՝ կոչ անելով ծնողներին երեխաների հետ ավելի բաց լինել,  նրանց հետ խոսել սեռական կյանքի մասին, պատասխանել նրան հուզող հարցերին:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ սեքսապոթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւս կարեւորեց սեռական դաստիարակության խնդիրը՝ շեշտելով, որ դա ընդհանուր դաստիրակության մի մասն է, ոչ թե «սեքսի մասին զրույց»: «Ժամանակն է վարագույրը բարձրացնենք, կեղծ բարեպաշտությունը թողնենք, երեւույթները անվանենք իրենց անվանումներով եւ, արագիլների մասին հեքիաթները մոռանանք»,- նշեց նա:

Նշենք, որ Google-ի վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը: Ցուցանիշն ամենաբարձրն է Google Insights-ում: Երկրորդ տեղում է Ալբանիան է` 75 միավորով, 3-րդ տեղում Թուրքիան է` 67 միավորով: 4-րդ հորիզոնականը Հայաստանի հարեւան Վրաստանն է (61 միավոր):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ