News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընտրացուցակում ընդգրկվելը դեռեւս չի նշանակում մասնակցել ընտրություններին: Այդ մասին այսօր` ապրիլի 9-ին ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` Ծաղկաձորում ուսանողների հետ հանդիպմանը:

Ընտրացուցակների վերաբերյալ ուսանողներից մեկը հետաքրքրել է, թե ինչպե՞ս է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների թիվը, կարծես, պահպանվում է, բայց ընտրացուցակում առկա մարդկանց թիվն ավելանում է: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, եւ դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում է:

«Ընտրացուցակում ընդգրկվել նաեւ դեռեւս չի նշանակում մասնակցել ընտրություններին: Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել եւ ընտրություններից հետո տեսնել: Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում: Հայաստանի Հանրապետության, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը»,- նշել է Սարգսյանը եւ հավելել. «Ովքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին»:

Ըստ ՀՀԿ նախագահի, օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսի է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել: «Ինչպե՞ս կարող են բոլորը համաձայնության գալ, եթե յուրաքանչյուր տեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, եւ ոչ միայն կուսակցության, այնտեղ կան նաեւ մեծամասնականով ընտրվող թեկնածուներ: Նույնիսկ կարգն է հաստատված, թե հանձնաժողովներն ընտրատեղամասում ինչպես պետք է նստեն, ինչ հերթականությամբ: Էլ ինչ պետք է անել, որ վստահություն լինի: Իսկ որ ցուցակները պետք է այդպիսին լինեն՝ գնալով ավելանան, սա միանշանակ է»,- ասել է Սարգսյանը` ավելացնելով. «Եթե մարդիկ ցանկանան գալ եւ մասնակցել ընտրություններին, նրանց ի՞նչ ասենք, ասենք, քանի որ դուք երկրից բացակայել եք, ձեզ զրկո՞ւմ ենք ընտրության իրավունքից: Մի կողմից ասում ենք այնպես անենք, որ մեր երկրում օրենքները գործեն, մյուս կողմից էլ ասում ենք՝ եկեք գնանք անօրինական քայլերի, որպեսզի բավարարենք ինչ-որ մարդկանց ցանկություններ: Ես կարծում եմ, որ դա սխալ է, մենք պետք է վարվենք օրենքի տառին համապատասխան, ինչպես եւ վարվում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ