News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի Հայաստանի 2013թ.  նախագահական ընտրություններին, եթե մինչ այդ երիտասարդ սերունդն իր այլընտրանքային թեկնածուին չառաջադրի: Այդ մասին «100 հարցեր եւ պատասխաններ» քննարկումների ձեւաչափում, այսօր` ապրիլի 10-ին, հայտարարել է ինքը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե մեկ տարի առաջ ինքը նշել էր, որ մտադիր չէ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում:

Հովհաննիսյանի ներկայացմամբ` իր խոսքը ենթատեքստից կտրված է ներկայացվել, եւ այն լիարժեք մեջբերում չէր:

Հովհաննիսյանը նշել է, որ միշտ կողմնակից է նոր այլընտրանքային թեկնածուների հայտնվելուն. «Ես  կողմ եմ, որ նոր սերունդը ներկայացնի այլընտրանքային թեկնածուի, որին ես կաջակցեմ  իմ փորձով: Սակայն եթե այլընտրանք չլինի, ապա ես այն կդառնամ անհրաժեշտության դեպքում` իմ թեկնածությունը դնելով սպասվող նախագահական ընտրություններին»:

Նշենք, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» մասնակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ միասնական ցուցակով, որտեղ ներգրավված են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ